Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

30 մարտի 2026 – 12:41 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` մարտի 30-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 12-14 աստիճանի, իսկ կգրանցվի 9-11 աստիճան։

Leave a Comment