18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնի



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ (փողոցի այս մասը երթեւեկության համար սահմանազատված չէ)։ 

Այլ հատվածներում եւս հողը «նստել է» ու դարձել թակարդ մեքենաների համար:

MediaHub-ի հետ զրույցում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնեց, որ դեպքի վայրը պատշաճ կերպով սահմանազատված չի եղել։

«Նկարագրված ձևով է եղել  սահմանազատված չի եղել, նույն շինարարների կողմից օգնել են տրանսպորտային միջոցը դուրս է բերվել, որպես այդպիսին մեքենան վնաս չի կրել»,-ասաց Ասատրյանը։



Leave a Comment