Զոհվել է  ԻԻՀՊ կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը – armeniatoday.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀՊ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում, հայտարարել է ԻԻՀՊ-ն։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։

«Թանգսիրին դարձել է ագրեսորների հարձակման զոհ և մահացել ստացած ծանր վնասվածքներից»,- ասված է Իրանի պետական հեռուստառադիոընկերության տարածած հայտարարությունում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորված է կամ մահացած։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment