Նիկոլի թունավոր սոուսը – BlogNews.am



Եկեղեցում իր հանդեպ ժողովրդի իրական վերաբերունքը սեփական մաշկի վրա ևս մեկ անգամ զգացած Նիկոլը հայտարարել է, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ներկայիս «խաղաղությունը» ունի ինստիտուցիոնալ հիմք, իսկ այն զոհերն ու զոհողությունները, որոնք կրեցինք, արդյունքում հանգեցրեցին ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության, իսկ ՀՀ քաղաքացին էլ, ըստ Նիկոլի, պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանը:

Նիկոլը կրկին մանիպուլացրել է՝ հույս ունենալով, որ հասարակության միամիտ, դյուրահավատ շերտը կլսի իր ելույթն ու կնետվի ՔՊ-ի գիրկը: Նիկոլն իսնտիտուցիոնալ խաղաղությունից խոսում է այնպիսի պայմաններում, երբ խաղաղությունը կայուն դարձնող և որևցիե գործոն ներկա իրավիճակում գոյություն չունի. չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն Ադրբեջանի ու Հայաստանի միջև, հակառակ դեպքում Նիկոլը չէր սպառնա կործանարար պատերազմով, Բաքվի կողմից մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի վերջն այդպես էլ չի երևում (խաղաղության ձգտողը «Արևմտյան Զանգեզուրի» մասին բառարաններ չէր թողարկի…), արտաքին անվտանգության հենարանները ևս էապես թուլացած են՝ չնայած նրան,որ Նիկոլն ամեն անգամ հակառակն է փորձում ապացուցել, և սա՝ մի դեպքում, երբ բոլորն են տեսնում՝ ինչպես է Մերձավոր Արևելքը եռում:

Ինչ վերաբերում է զոհողություններին կամ քաղաքացու ստեղծած խաղաղությանը տեր կանգնելու անհարժեշտությանը, ապա այդ զոհողությունները կամ զոհերը հետևանք են դարձել Նիկոլի կողմից վարվող քաղաքականության. Խաղաղությունը հայերիս զոհողությունների գնով իր համար ստեղծել է Իլհամը՝ դե ֆակտո ոչնչացնելով հայկական պետականությունը, իսկ Նիկոլը նույն այդ զոհերի գնով, որոնք կարող էին և չլինել, ինչպես խոստովանում է ինքը, գեներացրել է այն անվերջանալի կապիտուլյացիոն իրականությունը, որի պայմաններում ստիպված ենք ապրել բոլորս: Նիկոլն ընդամենը փորձում է վերջնականպես ամրագրել այս իրականությունը՝ այն մատուցելով «խաղաղությանը տեր կանգնելու» մասին հեքիաթների սոուսի ներքո:

Պետք չէ ուտել այս թունավոր սոուսը.մահացու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment