Էյլաթն ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել Եմենի տարածքից

Իսրայելի Էյլաթ քաղաքը հարձակման է ենթարկվել Եմենի տարածքից:

Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Էյլաթի վրա հարձակումն իրականացվել է Եմենից արձակված մարտական ​​անօդաչու թռչող սարքով: Հարձակման արդյունավետության մասին տեղեկություն առայժմ չկա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հութիները հարված են հասցրել Իսրայելին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ։

Leave a Comment