Պրեվիկուր Էներջի՝ նորարարական ֆունգիցիդ ձեր առողջ բերքի համար 

Վճարովի բովանդակություն

Բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող BAYER ընկերության նորարարական ֆունգիցիդ Պրեվիկուր Էներջին արդյունավետորեն պաշտպանում է բանջարաբոստանային մշակաբույսերը տարբեր հիվանդություններից, այդ թվում՝ արմատային փտումից և կեղծ ալրացողից: Այն նաև հեշտությամբ հաղթահարում է Phytophthora ցեղի որոշ պաթոգեններին: 

Պրեվիկուր Էներջին պարունակում է համակարգային ազդեցության ունակությամբ երկու նյութ՝ պրոկամոկարբ հիդրոքլորիդ և ֆոսետիլ-ալյումին: Պատրաստուկի երկու բաղադրիչներն էլ ունեն ազդեցության նույնական սպեկտր, և միաժամանակ գործողության տարբերվող մեխանիզմներ, որոնք ապահովում են ֆունգիցիդային բարձր արդյունավետություն: Բացի դրանից, Պրեվիկուր Էներջիի բաղադրիչները կարճ ժամանակում հասնում և տեղաշարժվում են բույսերի համակարգում, ինչը պայմանավորում է պատրաստուկի արագ ազդեցությունը: Այն ունի նաև բույսերի աճը խթանելու հատկություն:

Ինչպե՞ս օգտագործել Պրեվիկուր Էներջին 

Պատրաստուկը հնարավոր է օգտագործել ինչպես բաց գրունտում, այնպես էլ ջերմոցային տնտեսություններում: Այն օգտագործվում է բանջարային և դեկորատիվ մշակաբույսերի հողը կամ սածիլները մշակելու համար: Պրեվիկուր Էներջին կարելի է ուղղակիորեն ցողել բույսի վրա կամ ոռոգման միջոցով ներմուծել հողի մեջ: Հաշվի առեք, որ ֆիտոտոքսիկության վտանգից ելնելով խորհուրդ չի տրվում օգտագործել այն արհեստական ​​սուբստրատի վրա տնկած սածիլների վրա:

Պրեվիկուր Էներջիի օգտագործման մանրամասներին տեղեկանալու համար դիմեք «Նատալի Ագրո» ՍՊԸ-ի խորհրդատուներին ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060 կամ այցելեք ընկերության խանութների ցանց։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment