Հայտնի է Եվրոպայի առաջանությունում Հայաստանի ծանրամարտիկների ցանկը – armeniatoday.am

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության համար կանանց և տղամարդկանց հավաքականների կազմերը:

Ըստ ֆեդերացիայի՝ կանանց հավաքականում ընդգրկված են՝ 53 կգ-ում Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, 58 կգ-ում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ-ում՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյանը, 86 կգ-ում՝ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը, +86 կգ քաշային կարգում՝ Տաթև Հակոբյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյան է, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են՝ 60 կգ-ում՝ Գառնիկ Չոլաքյանը, 71 կգ-ում՝ Գոռ Սահակյանը, 79 կգ-ում՝ Մարտին Պողոսյանը, 
88 կգ-ում՝ Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ-ում՝ Արա Աղանյանը, 110 կգ-ում՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, +110 կգ քաշային կարգում՝ Վարազդատ Լալայանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Ֆեդերացիան փետրվարի 18-ին հրապարակել էր ՀՀ առաջնության լավագույն մարզիկների անունները։ Լավագույն մարզիկը Գոռ Սահակյանն է, լավագույն մարզուհին՝ Ալեքսանդրա Գրիգորյանը:

Leave a Comment