Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի նահատակության փաստը: Ըստ տարածված հաղորդագրության՝ բարձրաստիճան զինվորականը թիրախավորվել է այնպիսի գործողությունների իրականացման ժամանակ, որոնք ուղղված են եղել կղզիների և ափամերձ գոտիների պաշտպանական վահանի ուժեղացմանը, ինչպես նաև ուժերի վերախմբավորմանը:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ նրա ղեկավարությամբ իրականացված վերջին գործողությունների արդյունքում հակառակորդի կարևորագույն ենթակառուցվածքները կրել էին զգալի կորուստներ, այդ թվում՝ խոցվել է ամերիկյան կործանիչ:
