«Բաղդադի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել»․ #Tasnim

«Բաղդադի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել»․ #Tasnim

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում գտնվող ԱՄՆ «Վիկտորիա» ռազմական ճամբարը հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։

IRNA-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է ավելի քան ութ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ գրոհն իրականացրել են «Ցասման բանակի» հրթիռային ստորաբաժանումները՝ օգտագործելով «Շուայբ-12» հրթիռներ՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, որոնք առաջին անգամ են օգտագործվել մարտում։

Leave a Comment