Աշոտյանը՝ Փաշինյանին. Քեզ հետապնդելու են թե հանրապետականների ստվերները, թե զոհված տղերքի հոգիները

Աշոտյանը՝ Փաշինյանին. Քեզ հետապնդելու են թե հանրապետականների ստվերները, թե զոհված տղերքի հոգիները

30 մարտի 2026 – 11:25 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքին ամեն տեղ հանրապետականներ են երևում, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սուրբ Աննա եկեղեցում աղմուկ բարձրացրածների մի մասը ՀՀԿ-ից է եղել, իսկ մյուս մասը՝ «Սասնա ծռերից»:

«Նիկոլի աչքին ամեն տեղ երևում են հանրապետականները, ու ճիշտ են անում․․․Քանի դեռ դու ծնկաչոք ներողություն չես խնդրել ամբողջ հայ ժողովրդից, քեզ հետապնդելու են թե հանրապետականների ստվերները, թե քո պատճառով զոհված տղերքի հոգիները, ու թե ամբողջ հայ ժողովուրդը: Եվ այդ հետապնդումները միայն ֆիզիկական չեն, նախ և առաջ հոգեկան են: Դրա համար են քո աչքին ամեն տեղ երևում հանրապետականները»,-ասել է Աշոտյանը:

Նա նաև անդրադարձել է Ծաղկազարդի խորհրդին՝ նշելով, որ այն ենթադրում է համերաշխություն և ներողամտություն, որին արժանի են այն մարդիկ, ովքեր զղջացել են իրենց գործած սխալների համար:

«Նրան իրականում ատում է ամբողջ հայ ժողովուրդը, ու ես ուրախ եմ, որ իմ կուսակցությանը նույնականացնում ես ողջ ժողովրդի հետ: Որովհետեւ հանրապետականը ժողովրդինն է, իսկ ժողովուրդը քեզ ատում է»,-ասել է Աշոտյանը:

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:

Leave a Comment