Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. Ռուբինյանը` Նարեկ Կարապետյանին

Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին և համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի զարմիկը` հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազ են գալիս, որ իրանք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետ: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից ուզում ա 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են, ոչ թե Սամվել Կարապետյանին, որպես հաջորդ վարչապետ այլ, այլ մարդու: Գրազ եմ գալիս մեկ միլիարդ դոլարի վրա»,- ասել է Ռուբինյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք` քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ասել է. «Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»:

Leave a Comment