Երևանի Ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին անվտանգության նկատառումներով դասերը կանցնեն առցանց

Երևանի Ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ մարտի 30-ին անվտանգության նկատառումներով դասերը կանցնեն առցանց

30 մարտի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.NetՀայաստանի Ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով մարտի 30-ի ուսումնական գործընթացը կազմակերպվել է առցանց ձևաչափով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Aysor.am-ը:

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ, ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։ Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը հայտարարել է, որ կարող է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող ամերիկյան և իսրայելյան համալսարաններին՝ ի պատասխան իր բուհերի վրա իրականացված հարձակումների։ Մի շարք ամերիկյան համալսարաններ մասնաճյուղեր ունեն Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես՝ Տեխասի A&M համալսարանը Քաթարում և Նյու Յորքի համալսարանը Արաբական Միացյալ Էմիրություններում։

Leave a Comment