«Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, չկարողանալով Սամվել Կարապետյանի անցած ուղու վրա որևէ թերություն գտնել, նշում են, թե Սամվել Կարապետյանը կարող է ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին:
«Դա ապացույցն է, որ բան չեն կարողանում Կարապետյանի վրա գտնել»,- ասաց Նարեկ Կարապետյանը: