30 մարտի 2026 – 10:30 AMT
PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն): Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը:
Ձերբակալվել է 3 անձ:
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում
Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարելէ, որ աղկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից», հայտնում է Aravot.am-ը:
«Եկեղեցում, որ էդ մի քանի մարդը աղմուկ էին անում, մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռեր», Ազգային ժողովրդավարական Բեւեռ քաղաքական ուժի ներկայացուցիչներին էին»,- ասել է Փաշինյանը:
«Մի խոսքով՝ Կիլիկիան առանց զոհերի գրավողները»,- հեգնել է Եղոյանը:
«Այո՛, Կիլիկիան առանց զոհերի գրավողները»,- հաստատել է Փաշինյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված 3 անձից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այդ մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։