Վանաձորում մեքենաներ են բախվել, կան տուժածներ – armeniatoday.am

Վանաձորի Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում մարտի 29-ի երեկոյան բախվել են «Օպել» և «Մերսեդես բենս» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Թե քանի տուժած կա, չի հաղորդվում

Leave a Comment