Սպասվում է ձյուն, անձրև. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մարտի 30-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 9-11 աստիճան։

Leave a Comment