Իրաքում ամերիկյան թիրախները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը


Միջազգային


Իրաքում ԱՄՆ դեսպանատան և Էրբիլում գտնվող գլխավոր հյուպատոսության լոգիստիկ կենտրոնը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Այս մասին հայտնել է Shafaq News կայքը:

Հրապարակման համաձայն, Էրբիլում գտնվող հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը խոցվել է, և վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում նաև մի քանի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Հարձակումների հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։


Leave a Comment