Թրամփը հայտարարել է՝ կցանկանար վերահսկողություն հաստատել Իրանի նավթային ոլորտի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար՝ Վաշինգտոնը վերահսկողություն հաստատի Իրանի նավթային ոլորտի նկատմամբ։

Խոսելով Իրանի մասին՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ «կնախընտրեր վերցնել նավթը»։

«Անկեղծ ասած, ինձ ամենից շատ դուր կգար վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց դրանք հիմար մարդիկ են», – հավելել է նա։

ԱՄՆ նախագահը մարտի 26-ին նշել էր, որ Նահանգների կողմից Իրանի նավթի վերահսկողությունը, իր կարծիքով, հնարավոր գործողությունների տարբերակներից մեկն է։ Իսկ դրանից մեկ օր առաջ էլ ասել էր, թե Իրանը Վաշինգտոնին խոշոր «նվեր» է տվել՝ կապված նավթի, գազի և Հորմուզի նեղուցի հետ, սակայն մանրամասներ չէր հայտնել:

Leave a Comment