Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը հայտարարել է, որ Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը Իսլամաբադում քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր ուղիները, հաղորդում է Reuters-ը։
«Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը վստահություն են հայտնել, որ Պակիստանը կհեշտացնի հնարավոր բանակցությունները։ Պակիստանի համար պատիվ կլինի հյուրընկալել և աջակցել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին»,- ասել է նա։
