«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է «Ալիք մեդիա»-ի հիմնադիր, արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը։
Նա խոսել է մասնագիտությունների ընտրությունից և առաջին աշխատած տարիներից։ Խառատյանը պատմել է, թե ինչպես է անգլերենով բարձր վարձատրվող տուր-ուղեկցորդ եղել։ Նա նաև ներկայացրել է, թե ինչ է սիրում և նախընտրում անել առօրյա կյանքում և պաշտոնից դուրս։ Անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և անելիքներին։
Զրույցում փորձել ենք ներկայացնել նրա ամբողջական կերպարը։
