
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ Ականատեսները պատմել են, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։
Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետեւանքով։
Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել և «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։