Երկրպագուների հորդորը՝ ՀՖՖ նախագահին․ «Հեռացե՛ք՝ ֆուտբոլ ունենանք»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այս տարվա առաջին հանդիպումը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականն ընկերական խաղում ընդունել է Բելառուսի թիմին:

Հանդիպման մեկնարկին հավաքականի երկրպագուների ՖԱՖ եւ «Ռեդ Իգլս» շարժումները ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիա իրականացրին:

ՖԱՖ շարժման անդամները գրառումով պաստառ բարձրացրին՝

«Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը»:

«Ռեդ Իգլս» շարժման անդամների պաստառի վրա գրված էր՝

«Հեռացե՛ք՝ ֆուտբոլ ունենանք»:

Ընթանում է առաջին խաղակեսը։ Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով։

Leave a Comment