Եվս մեկ ձերբակալված․ սբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Այսօր` մարտի 29-ին, սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինայնի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննական կոմիտեից ABC Media-ին հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է «Խուլիգանության» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» հոդվածներով։

«3 անձ ձերբակալվել է»,- նշել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ ABC Media-ին ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին՝ բերման է ենթարկվել երկու քաղաքացի։

Leave a Comment