«Նոր հոդված են «գտել» տղաների համար». Ռուբեն Մելիքյան

«Նոր հոդված են «գտել» տղաների համար». Ռուբեն Մելիքյան

«Թազա հոդված են «գտել» տղաների համար. 452 հոդվածի պերճանքն ու թշվառությունը.

Փաստաբանները ոստիկանության բաժնում են, որտեղ տղաներին տարել են»,- ֆեյսբուքյան եթերով ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու անձի ձերբակալությանը:

Նա հայտնել է. «Նոր հոդված են հայտնաբերել՝ 452 հոդվածը: Դա պաշտոնատար անձանց ա պաշտպանում՝ օրինական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն: Այս հոդվածն են փորձում կարել տղաների վրա: Մինչև 5 տարիանոց հադված է սա: Եթե այս հոդվածն են դրել, բա Փաշինյանն ի՞նչ գործ ուներ եկեղեցում՝ քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Ոստիկանությունը գտնում է, որ եկեղեցում պատարագի ժամանակ կարող է իրականացվե՞լ քաղաքական գործունեություն:

Այս գործին ուշադիր հետևեք, սա շատ կարևոր է: Ես գնահատական չեմ տալիս, բայց որպես հանրության ներկայացուցիչ տեսնելով այս ամեն ինչը, այստեղ հանցավոր որևէ բան չկա»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

Leave a Comment