Բնականաբար, սադրանքը ստացվում է։ Այդ պահին պետք էր հալածյալի դերի մեջ մտնել, միաժամանակ բարի թագավորի կերպար ընդունել՝ կանխելով ուժայինների բիրտ գործողությունները եկեղեցու ներսում։ Մյուս կողմից նույն պահին պատժելու հրահանգ տալը կարող էր վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ուստի որոշում է անաղմուկ դուրս գալ։
Բայց եկեղեցու բակից հեռանալուց հետո, բնականաբար, ուժայիններին հրահանգում է պատժիչ գործողություններ իրականացնել եկեղեցում իր ներկայությունը ֆիզիկապես տանել չկարողացող երիտասարդի նկատմամբ։
Ոչ միայն այն պատճառով, որ հիշաչար է, այլ նաև վախի մթնոլորտ սերմանելու համար։ Որ հանկարծ իր փոքրաթիվ համակիրները չմտածեն, թե թագավորը թույլ է ու «դուխով» չէ։ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել։