Կյանքի 102-րդ տարում մահացել է ֆելդմարշալ Պաուլյուսին գերի վերցրած զինվոր Վասիլի Զինչենկոն 

Կյանքի 102-րդ տարում մահացել է ֆելդմարշալ Պաուլյուսին գերի վերցրած զինվոր Վասիլի Զինչենկոն ։

Տեղեկությունը հաստատել Է Ալմաթիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Հայրենական մեծ պատերազմի վետերանը ապրում էր Ղազախստանում, նա մահացել է երեկ՝ իր 102-րդ տարեդարձից մեկ օր առաջ:

Զինչենկոն կամավոր միացել է Կարմիր բանակին, սովորել հետախույզների դպրոցում, ազատագրել Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը և վերցրել Բեռլինը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, ինչպես նաև «Ստալինգրադի պաշտպանության համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով:

Leave a Comment