Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյաը գրել է․

«Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ։

Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ։

Ես ու «Հինգ իրավապաշտպաններից» իմ մյուս ընկերները պատրաստ ենք ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնությունը։

UPD. Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն: Նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ»։

Leave a Comment