
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Փաշինյանի և քաղաքացու միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում քաղաքացին փորձել էր ձեռքով հարվածել Փաշինյանին: