«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ պահանջում են հիմնականում 3 բան՝
Ա) Հստակ իրավական հետևանքներ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր երկիրը հասցրեցին այս օրվան:
Բ) Անվտանգություն և արժանապատիվ խաղաղություն՝ հստակ միջազգային երաշխիքներով:
Գ) Ամուր և տնտեսապես հզոր երկիր, որտեղ մարդիկ սիրում են իրար, աշխատում են և արարում:
ՀՀ երկրորդ նախագահը վերը թվարկած երեք պահանջները ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ: Եվ քանի որ Ռ. Քոչարյանը չունի այնպիսի տված խոստում, որն իր նախագահության տարիներին չի կատարել, ապա ես հավատում եմ վաղվա հզոր Հայաստանի լինելիությանը…»։