Երևանում մեքենան բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր

Երևանում մեքենան բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment