Վաշինգտոնի փողոցներում երթ է սկսվել ընդդեմ Թրամփի քաղաքականության • Tribune.am

ԱՄՆ կառավարության հակառակորդները սկսել են երթով անցնել ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներով՝ «Ոչ մի թագավոր» բողոքի ակցիաների շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Մի քանի հարյուր ցուցարարներ երթով անցնում են փողոցներով՝ վանկարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը և ԱՄՆ ներգաղթային և մաքսային ծառայության աշխատակիցների դուրսբերումը ամերիկյան քաղաքներից։

Առավել մասշտաբային ցույցերը պետք է տեղի ունենան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ անցյալ տարի բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք առաջացել էին ներգաղթի ոստիկանության արշավանքների ընթացքում մի քանի մարդկանց սպանության պատճառով:

Leave a Comment