Հրազդանում «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ Արցախից բռնագաղթած Մարիամ Աթայանը հարցրեց երկրորդ նախագահին, թե ընտրվելու դեպքում ինչ քայլեր է անելու տեղահանվածներին բնակարանով ապահովելու համար։ «Օրվա իշխանությունները մտածել են այնպիսի ծրագիր, որ արցախցիների մեծ մասը չի կարողանում ձեռք բերել բնակարաններ։ Ի՞նչ կանեիք Դուք, որպեսզի արցախցիները մնային ՀՀ-ում, չարտագաղթեին։ Մեր գերագույն նպատակն Արցախ վերադառնալն է, իհարկե։ Այդ նպատակին կարող ենք հասնել միայն Ձեզ հետ միասին»։
«Շատ պարզ հաշվարկը ցույց է տալիս՝ բնակարանի հարցը հնարավոր է լուծել 2-3 տարվա ընթացքում։ Ես այդ փորձն ունեմ «աղետի գոտում»։ «Աղետի գոտու» վիճակը խայտառակ վիճակ էր, բայց տարբեր ֆինանսավորման աղբյուրներ գտնելով՝ հասել ենք նրան, որ մի քանի տարոմ հսկայածավալ շիարարություն ենք արել։ Ես չեմտեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարաններով ապահովելու հարցը սարքել է իր քաղաքականության կարևոր մաս։ Ինքը մեղավոր է ձեր արտագաղթի համար, մեղավոր է ձեր ունեզրկման համար և համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու հաամնար։ Սա ուղղակի անբարոյականության գագաթնակետն է։ Հնարավոր է դա անել։ Մեր նպատակը սա է լինելու անպայման այդ հարցը լուծել»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը և նշեց լուծման մի քանի ուղի։
Մանրամասն՝ տեսանյութում։