
«Իշխանությունն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա։ Անում են ամեն ինչ, զզվացնում են, որ մարդ թողնի ու գնա։ Ինչի՞ համար, որովհետև արցախցին կարող է գնա ու իր դեմ քվեարկի»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը։
«Չեմ տեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարանային ապահովման հարցը դարձրել է քաղաքականության կարևոր մաս։ Ինքը մեղավոր է ձեր արտագաղթի համար, ունեզրկման համար, համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար»,- նշել է, Քոչարյանը՝ հավելելով, որ այդ հարցը հնարավոր է լուծել 3-4 տարում՝ ոչ միայն սերտիֆիկատների ճանապարհով, այլ նաև «շինարարություն անելով, Համահայկական հիմնադրամը գործի դնելով»։