Հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել ժողովրդի մեջ․ Ռոբերտ Քոչարյան

«Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր կառավարության համար մեկ հարցը անվտանգության հարցն է: Եթե կա անվտանգություն, ուրեմն հնարավոր է տնտեսական ծրագրեր իրականացնել, հնարավոր է սոցիալական ծրագրեր և այսպես շարունակ: Եթե չկա անվտանգություն, ուրեմն երկիրը խրվում է պրոբլեմների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից սկսում է բացասական ընկալվել, ռիսկային, բիզնեսը երկրից փախնում է և այսպես շարունակ: Բայց ի՞նչ է անվտանգությունը: Անվտանգությունը միայն բանակը չի: Բանակը ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականությունն է, անվտանգությունը ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, անվտանգությունը կանխատեսումներ անելն է և ճիշտ հաշվարկներով շարժվելն է:

Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր հարթակներից խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե իրենք չվերընտրվեն․ սա է խաղաղությունը: Ըստ էության իրենք յոթուկես ամիս մեր ժողովրդի, կոպիտ ասած, գլուխն էին արդուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում, իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը: Սա է ձեր արգումենտները, սա է ձեր փաստարկները։ Այս ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընտրության արդյունքի հետ»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment