Պետք է ապահովել անվճար կրթություն, պետք է բարձրացնել ուսուցչի աշխատավարձը․ Աննա Գրիգորյան

 

«Այն պայքարը, որ մենք հիմա ենք տանում Արիանայի սերնդակիցների համար է, որ մենք բոլորս իսկապես հայկական պետականություն ունենանք, արժանապատիվ պետականություն ունենանք, որ ոչ մեկս գլխիկոր չքայլենք ո՛չ Հայաստանի Հանրապետությունում և ո՛չ էլ մեր հայրենակիցները, որ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում: Այ դրա համար է այսօրվա մեր կռիվը, որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնալ Ալիևի պատվերով նոր սահմանադրության կողմ քվեարկենք, որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող էս արշավը դադարի վերջնականապես, որովհետև ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել: Առաջին քրիստոնեությունը ճանաչած պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի, եկեղեցու նկատմամբ: Սա ուղղակի խայտառակություն է: Այ դրա համար է մեր պայքարը: Մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է: Այսօր հասել ենք նրան, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր պատմության ամենավառ էջերից մեկն է, մեր հպարտության էջերից մեկն է, հիմա արժեզրկում են տոտալ կերպով: Արցախ ասելուց հետո, ներողություն են խնդրում, իսկ արցախյան հերոսամարտի վերաբերյալ արդեն ամենավերջին բառերն են օգտագործում, իսկ վերջին ձևակերպումն էլ այն է, որ դա եղել է սովորական արկածախնդրություն, ընդամենը արկածախնդրություն, ոչ թե մենք գնացել ենք մեր հայրենիքը ազատագրելու, մեր հայրենակիցների կողքին կանգնելու, այլ սովորական արկածախնդրություն է եղել այսօրվա իշխանության պատկերացումներում: Մենք այդ արժանապատվությունն է, որ փորձում ենք վերականգնել»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment