Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
«Եթե առնվազն ժողովրդական ուժերը, որոնք կարող են խորհրդարանում կազմել կոալիցիա, չստանան վճռական մեծամասնություն, դա հիմք կարող է հանդիսանալ պրոռուսական ընդդիմության համար։ Քրեաօլիգարխիայի մնացուկները և Ռուսաստանից գործուղված օլիգարխը կարող են ստանալ հնարավորություն ինչ-ինչ խժդժություններ կազմակերպել ՀՀ-ում, որը կարող է արտաքին միջամտության հիմք հանդիսանալ»,- հայտարարել է նա։
Ըստ Խուրշուդյանի՝ պատահական չէ, որ ընդդիմադիր շրջանակների կողմից խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում շրջանառության դրվեց մի օրենք, որով ՌԴ նախագահին իրավունք էր տրվում զորք մտցնել ցանկացած երկիր, որտեղ ինքը կհամարի, որ խախտվել են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։
«Դա պատահական չէ, դա ուղերձ էր Հայաստանին՝ սարսափեցնելու հայ ժողովրդին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
