«Ուզում եմ իրականում անդրադառնալ մեր հինգ տարիներին արած աշխատանքի մի մասին և խոսել մեր այլընտրանքի ու առաջարկի մասին։ Այսօր մենք այստեղ եկել ենք ձեզ նաև հաշվետվություն ենք ներկայացնում ու ձեր առջև կանգնած ենք որպես թիմ, թիմի ներկայացուցիչներ, ովքեր իսկապես հինգը տարի պայքարել են, մեզ համար այս հինգը տարվա ամեն օրը եղել է պայքարի օր, էս թիմի աշխատանքների արդյունքում է, որ դուք գիտեք, որ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով են Սյունիքի զորքերը հետ քաշվել, էս թիմի աշխատանքի արդյունքում է, որ դուք գիտեք, որ Երևանի չափ տարածք օկուպացված է հիմա Ադրբեջանի կողմից, էս թիմի աշխատանքի արդյունքում է, որ բացահայտվել Ադրբեջանի հետ նախաստորագրած պայմանագրի մանրամասները, որոնք իրենք մերժում էին հանրությանը ներկայացնել: Այստեղ կանգնած ենք որպես ամեն օր խորհրդարանում, խորհրդարանից դուրս, հնարավոր ամեն կերպ պայքար տված ուժի ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում 25 նախագիծ են ներկայացրել խորհրդարանում, որոնք վերաբերել են թոշակները բարձրացնելուն, վերաբերել են բազմազավակ ընտանիքների աջակցությանը, բայց բոլորը մերժվել են: Հիմա սա ես ասում եմ նրա համար, որ սա մենք արել ենք առանց ռեսուրսները ունենալու, բայց եթե այդ ռեսուրսները լինեն, ի՞նչ կարող էինք անել միասին»,- այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։