
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ Լուրը հայտնում է «Ռրա Նովոստի»-ն։
Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։
«Al Mayadeen» հեռուստաընկերության թղթակից Ֆաթիմա Ֆթունի և «Al-Manar»–ի հեռուստաընկերության թղթակից Ալի Շաեիբը զոհվել են Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, հաղորդում է «Ալ-Մայադին»-ը։