Կարապետյան. Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»

Կարապետյան. Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»

28 մարտի 2026 – 15:03 AMT

PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսել են ձևավորել դաշինք բոլոր այն նոր ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն միավորվելու և փոխելու Հայաստանի ընթացքը։

Նախատեսվող դաշինքը կրելու է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումը, հայտնում է Aysor.am-ը:

«Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակահատվածը պետք է մնա անցյալում։

Այսօր «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։

Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։ Ի գործ»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Նա հորդորել է թույլ չտալ, «որ մարդիկ, որոնք ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, կրկին սպառնան պատերազմով»:

Leave a Comment