Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից

Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից:

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ»-ի աշխատակիցների մուտքը օպերատիվ ձևակերպելու համար»,-ասված է ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 327 ՌԴ քաղաքացի։

Leave a Comment