Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը


Միջազգային


Ամերիկյան զինվորականների՝ Հորմուզի նեղուցում գործողություն սկսելու փորձերը կհանգեցնեն դրա վերջնական փակմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Tasnim գործակալությունը:


«Թշնամու կողմից ձեռնարկված ցանկացած ռազմական գործողություն Հորմուզի նեղուցում կհանգեցնի դրա լիակատար փակմանը անորոշ ժամանակով»,- փոխանցում է գործակալությունը՝ հղում անելով իրանական անվտանգության ուժերի բարձրաստիճան աղբյուրին:

Ըստ նրա՝ եթե ԱՄՆ զինված ուժերը ցամաքային գործողություն սկսեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական հիմքեր կստանա համանման միջոցներ ձեռնարկելու համար:


Leave a Comment