28 մարտի 2026 – 10:36 AMT
PanARMENIAN.Net – NovAir ավիաընկերությունը մարտի 31-ից կվերսկսի Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքները: Այդ մասին հայտնել են ավիաընկերությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Երևան-Կապան-Երևան երթուղով չվերթnերը կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ։ Տոմսի գինը նույնն է՝ 20,000 դրամ», – հայտնել են ավիաընկերությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Կապան երթուղին սպասարկող L-410 ինքնաթիռը սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։
2026 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացվել կասեցնել ավիաընկերության լիցենզիան վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը՝ միակ ինքնաթիռը Չեխիա տեխնիկական սպասարկման ուղարկելու պատճառով։
Երևան-Կապան կանոնավոր չվերթը մեկնարկել է 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Թռիչքները իրականացվել են 17 ուղևորի համար նախատեսված L-410 UVP E20 տիպի ինքնաթիռով։