«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Գիտեիք, որ Կապան քաղաքը հորդառատ տեղումների «ռեկորդակիրն» է Հայաստանում։ Կապան քաղաքը, իր ֆիզաշխարհագրական դիրքով պայմանավորված, առանձնանում է հորդառատ տեղումներով։ ՀՀ հիդրոօդերևութաբանական պատմության մեջ տեղումների օրական առավելագույն քանակը գրանցվել է հենց Կապանում՝ 1960թ. հուլիսի 21-ին և կազմել է 176 մմ:
Որպեսզի պատկերացնենք այդ թվի մեծությունը. մեկ օրում թափված տեղումները կազմել են Երևան քաղաքի տեղումների տարեկան քանակի կեսից ավելին»։
