Tert.am-ը գրում է.
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր։
Կուսակցության անդամներն այստեղ ջերմ ընդունելության են արժանացել։
Աջակիցների հետ հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերից։
«Մենք պետք է որոշենք՝ մենք ի՞նչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ապահո՞վ երկիր, թե՞ ուզում ենք մի դուռ բացել մեզ համար, որը հետագայում կբերի էլ ավելի գլխացավանքներ։
Մենք ուզում ենք մեր երկրում ունենալ հավասարակշիռ, լուրջ ղեկավար, թե՞ ունենալ մարդ, ով ամեն օր մի նոր «հետաքրքիր» նյութով համաշխարհային մամուլին մեզ վրա, չեմ ուզում ասել ծիծաղելու, բայց զարմանալու առիթ է տալիս։
Տեսեք՝ ի՞նչ են անում մեր հարևանները։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկան են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ի՞նչ են անում․ կապվում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպից ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ի՞նչ ենք անում մենք․․․ Մենք կուկուրուզ ենք ուտում… Ի՞նչ ենք անում այս լուրջ աշխարհի փոփոխությունների ֆոնին»,- համակիրների հետ հանդիպմանը ասել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: