Ոսկու պաշարները թարմացրել են եւ տեղափոխել Փարիզ •

Ֆրանսիայի Կենտրոնական բանկը՝ Banque de France-ը հայտարարել է, որ եղած ոսկու պաշարները Նյու-Յորքից, որտեղ պահվում էր մինչ այդ, տեղափոխել է Ֆրանսիա՝ Փարիզ, իսկ մի փոքր մասն էլ, որոնք արդեն եղել են հնացած ձուլակտորներ, վաճառել է։

Հիմնական պաշարներն էլ արդիականացվել են՝ հին ձուլակտորները ժամանակակից ստանդարտների ձուլատկորներով փոխարինվելով։

Վաճառվել է ունեցած պաշարների վերջին 5 տոկոսանոց խմբաքանակը, որը դեռ շարունակում էր մնալ Նյու-Յորքում՝ 129 տոննան։ Դրա փոխարեն, նույն ծավալով ոսկի է ձեռք բերվել Եվրոպայում եւ արդեն պահվում է Փարիզում։

Ֆրանսիական ԿԲ-ն հայտնել է նաեւ, որ Միացյալ Նահանգներում ունեցած ոսկու վաճառքից ստացել է 12,8 միլիարդ եվրո եկամուտ։

Leave a Comment