«Mercedes»-ը «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Mecedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին ու ծառերին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment