Պարզեցված համակարգ ու հայտարարգրման փոփոխություններ․ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Շիրակում էին

Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ եկամուտների հայտարարագրման համակարգին նվիրված իրազեկման հանդիպում։ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Իննա Հախումյանի խոսքով՝ իրազեկման արշավը մասնավորապես կարևոր է բոլոր այն քաղաքացիների համար, որոնք բացասական էին ընդունել հայտարարագրման պրոցեսը։ Հանդիպմանը ներկա պետական և մասնավոր աշխատավայրերի ներկայացուցիչներին հնարավորինս պարզ ներկայացվեց հայտարարագրման օնլայն  ինքնուրույն տարբերակը։ Պատասխանատուների խոսքով՝ կառավարությունն անցած տարի որոշում կայացրեց ավտոմատ լրացման տարբերակի ներդրման մասին, որը հեշտացրեց շատերի համար այս գործընթացը, ինչպես նաև նախկինում 300,000 դրամ հայտարարագրման ենթակա գումարի շեմն է բարձրացվել։

 

։

 

 

Leave a Comment