Մահացել է Արա Այվազյանի հայրը

Խոր վշտով տեղեկացանք մեր հարգարժան գործընկեր, Արտակարգ և լիազոր դեսպան, «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդամ Արա Այվազյանի հոր՝ Հենրի Այվազյանի մահվան մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Առաջարկ Հայաստանին» նախագծի տարածած հաղորդագրությունից:

«Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արա Այվազյանին և նրա ընտանիքին այս ծանր կորստի պահին՝ մաղթելով հոգու ուժ, համբերություն և մխիթարություն։

Հոգեհանգիստը տեղի կունենա «Լյուար» սգո սրահում, մարտի 28-ին, ժամը 17:00-ից 20:00-ը։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 14:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«168 Ժամը» ցավակցում է Արա Այվազյանի ընտանիքին, հարազատներին:

Leave a Comment