
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ հարվածներն ուժեղացնելու և թիրախների ցանկն ընդլայնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից շարունակվող հրթիռային հարձակումների։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել ենք Իրանին՝ Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ հրթիռային հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Չնայած այս նախազգուշացումներին՝ հարձակումները շարունակվում են, ուստի Իսրայելի բանակի հարվածներն Իրանի դեմ կուժեղացվեն և կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ թիրախներ և տարածքներ»,- ասել է նախարարը: