Al Jazeera-ն գրում է, որ իսրայելական հարձակումների ֆոնին Լիբանանի ներքաղաքական դաշտում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Վարչապետ Նավաֆ Սալամի և նախագահ Ժոզեֆ Աունի կառավարությունը գնացել է կտրուկ քայլերի՝ արգելելով «Հեզբոլլահի» ռազմական թևը, կոչ անելով բանակցություններ սկսել Իսրայելի հետ և պահանջելով Իրանի դեսպանի հեռացումը երկրից։
Ի պատասխան՝ «Հեզբոլլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Կմատին կառավարությանը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հետ համագործակցած ֆրանսիական «Վիշի» կառավարության հետ։
Ներքին լարվածությունն էլ ավելի է սրվում տեղահանվածների հսկայական հոսքի և քաղաքական հակադիր հռետորաբանության պատճառով։ Քրիստոնյա պատգամավոր Նադիմ Ժեմայելը և դրուզ օրենսդիր Վաել Աբու Ֆաուրը զգուշացնում են, որ եթե Իսրայելի ներկայությունը հարավում երկարի, իսկ «Հեզբոլլահի» զինաթափման հարցը չլուծվի, երկիրը կարող է կանգնել ներքին կայունության կորստի և հումանիտար աղետի առաջ։
